Թուրքիան ակտիվ բանակցություններ է վարում լիբիական Ազգային համաձայնության կառավարությասն հետ Տրիպոլիից ոչ հեռու ռազմակայան կառուցելու մասին։ Այս մասին տեղեկացնում է Al Arabiya հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով, ռազմակայանում նախատեսվում է տեղակայել թուրքական հատուկ ջոկատ եւ թուրքական ՌԾՈւ ստորաբաժանումներ, ստեղծել թռիչքուղի եւ կապի կետ բացել։ Թուրքիան ցանկանում է վերականգնել ազդեցությունը Լիբիայում՝օգնելով Ազգային համաձայնության կառավարությանը: Այդ մասին հայտարարել է փորձագետ Յուրի Սամոնկինը: Ըստ նրա, Թուրքիան փորձում է վերականգնել այն ազդեցությունը, որն ունեցել է Օսմանյան կայսրությունը: Նա հավելել է, որ Անկարան կրկնում է ԱՄՆ-ի սխալները, երբ նրանք հեռացրեցին Մուամմար Քադդաֆիին 2011թ.-ին: