18.04.2025
Պեսկով. Սիրիայում՝ Թուրքիայի ռազմական գործողությունը վատագույն սցենարը կլինի
prev Նախորդ նորություն

Իրանը հաստատել է կորոնավիրուսով վարակման երկու դեպք

Իրանի առողջապահության նախարարությունը հաստատել է երկրում կորոնավիրուսով վարակման երկու դեպք: Այս մասին հայտնում է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալիի Ռաբիին:


Twitter-ի իր միկրոբլոգում նա գրել է, որ ավելի վաղ Կում քաղաքում կորոնավիրուսով վարակման կասկածով մի քանի դեպք է արձանագրվել, դրանցից երկուսը հաստատվել է: Նա նշել է նաև, որ բոլորը մեկուսացված են:


VERELQ-ը հիշեցնում է, որ փետրվարի 19-ի, 00:00-ի դրությամբ Չինաստանում մոլեգնող նոր կորոնավիրուսը դարձել է 2011 մարդու մահվան պատճառ: Վարակվածների թիվն արդեն անցել է 75 հազարը:

Փորձագետ. ԱՄՆ-ն փորձում է վանել Թուրքիային ՌԴ-ից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար