18.04.2025
Բաղդասարով. Անկարան հավակնություններ ունի Սիրիայի հյուսիս-արևմուտքի նկատմամբ
prev Նախորդ նորություն

«Mahan»-ը շարունակում է Իրան-Չինաստան-Իրան ուղղությամբ թռիչքները

Ս.թ. հունվարի 31-ին Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիին հայտարարել էր, որ կառավարությունը որոշում է կայացրել Իրանից Չինաստան և Չինաստանից Իրան ուղիղ չվերթները ժամանակավորապես դադարեցնել։ Չնայած կառավարության որոշմանը՝ ըստ իրանական ԶԼՄ-ների անցնող օրերի ընթացքում իրանական որոշ ավիաընկերություններ Չինաստանի ուղղությամբ թռիչքներ են իրականացրել:


«Eghtesadonline» կայքի փոխանցմամբ՝ նույնիսկ այն պայմաններում, երբ Իրանում կորոնավիրուսից երկու մահ է արձանագրվել, «Mahan» ավիաընկերությունը շարունակում է թռիչքներ իրականացնել:


Նշենք, որ «Mahan»-ը պատկանում է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին:

Իրանում փետրվարի 21-ին ընտրություններ են. 6 հայ թեկնածու ընտրապայքարի մեջ է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար