18.04.2025
Հաֆթարը նշել է Լիբիայում մարտերի դադարեցման պայմանները
prev Նախորդ նորություն

Իրանում կորոնավիրուսից ևս երկու մարդ է մահացել

Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է կորոնավիրուսից մահվան ևս երկու դեպքի մասին:


Գերատեսչությունը նաև նշել է վարակման ևս 13 դեպքի մասին: Հարևան երկրում գրանցված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 18-ի: 


VERELQ-ը հիշեցնում է, որ Իրանի կառավարությունը փետրվարի 19-ին հաստատեց, որ երկու քաղաքացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ երկուսն էլ մահացել են հիվանդանոցում:


ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր տեղեկացրել է, որ հետևում են նոր կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում, այդ թվում մեր հարևան Իրանում: Տեղյակ ենք նաև Իրանից դեպի մեր երկիր ուղևորահոսքի առանձնահատկություններին` ներառյալ մոտ ժամանակներս սպասվող Նովրուզը: 


Նա նշեց, որ որպես հավելյալ հակահամաճարակային միջոցառումներ` ուժեղացվել են Մեղրիի սահմանային անցակետով անցնող, ինչպես նաև Իրանից Հայաստան օդանավով ժամանող ուղևորների հսկողությունը: Կասկածելի բոլոր դեպքերում կատարվում է նաև հսկողություն Հայաստանի ամբողջ տարածքում:

Haaretz.Թուրքիան փորձում է ամրագրել իր տեղը Սիրիայում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար