1.08.2025
Թուրքիան դատապարտել է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը Սիրիայի խորհրդարանում
14.02.2020
Թուրքիան դատապարտել է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը Սիրիայի խորհրդարանում

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Սիրիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: «Այս որոշման ընդունումը սիրիական բնույթը ներկայացնող ցայտուն օրինակ է», -ասել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը, որը սիրիական իշխանություններին մեղադրել է տարիներ շարունակ սեփական ժողովրդին կեղեքելքու, միլիոնավոր մարդկանց տեղահանելու, քիմիական զենք կիրառելու մեջ: Այս որոշումը, նրա խոսքով, ի ցույց է դնում Սիրիայի իշխանությունների երկերեսանիությունը։ «Մարդկային ողբերգությունը, որի պատճառը սիրիական ռեժիմն է, պատմության ամենադաժան աղետներից մեկը մեր սահմանին է տեղի ունենում», - հայտարարել է Թուրքիայի արտաքին գերատեսչության խոսնակը՝ հավելելով՝ միջազգային հանրության աչքում իր օրինականությունը կորցրած ռեժիմը, առաջ քաշելով «անհիմն պնդումները», ցույց է տալիս դրանց հետևում կանգնած «իր աղավաղված մտայնությունը»: Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Սիրիայի խորհրդարանի խոսնակ Ռամի Սալեհը հայտարարել էր, որ Օսմանյան կայսրության պատմությունը լեցուն է Սիրիայի ժողովրդի մաս կազմող տարբեր ազգությունների ջարդերով՝ հայեր, ասորիներ և այլք։ Սալեհ «Ուաթան» թերթին հայտնել էր, որ խորհրդարանն ավելի վաղ բարձրացրել էր Հայոց ցեղասպանության հարցը և հարգանքի տուրք մատուցել հայ զոհերի հիշատակն, սակայն «անհրաժեշտ էր ցեղասպանությունը դատապարտող որոշում կայացնել»։