18.04.2025
Neue Zürcher Zeitung.Իդլիբը՝ՌԴ-Թուրքիա մարտավարական դաշինքի փորձություն
prev Նախորդ նորություն

Ռազմական փորձագետ. Անկարան կարող է հասնել մինչև Դամասկոս

Եթե Անկարան վերջնական որոշում կայացնի Սիրիա ներխուժման հետ կապված, ապա թուրքերն ունեն բավարար ուժեր մինչև Դամասկոս հասնելու համար: Իդլիբի օպերատիվ խորությունը մեծ չէ՝թուրքական բանակի մեկ կորպուսի շրջանակներում, իսկ դա 40.000 մարդ է, դրան գումարած 20.000 գրոհայիններ: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը:


Նա նշել է, որ եթե հակամարտությունը տեղափոխվի թեժ փուլ, ապա ոչ սիրիացիները, ոչ ռուսները, որոնք փորձում են աջակցել Ասադին թուրքերի դեմ պատերազմում, չեն կարողանալու դիմագրավեն թուրքական այդ ռազմական բռունցքին:


Ըստ նրա, սիրիական բանակի մարտունակության մասին շատ է խոսվել, իսկ Սիրիայում առկա ռուսական խմբավորումը կտրված է լինելու մատակարարումներից:


 

Քաղաքագետ. Էրդողանը Մոսկվա է մեկնում առանց «հաղթաթղթերի»
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար