Էրդողանը Մոսկվա է մեկնում առանց «հաղթաթղթերի»: Նրա դիրքերն այդքան էլ ուժեղ չեն և նա ցանկանում է ստեղծված իրավիճակից դուրս գալ Մոսկվայի միջոցով:Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Աբբաս Ջուման: Նա նշել է, որ ՌԴ-ն միակ երկիրն է, որ այսօր կանգնած է Էրդողանի ճանապարհին և Մոսկվան ունի ռազմավարական հարաբերություններ Դամասկոսի հետ: Ըստ նրա, Էրդողանը խնդրելու է Պուտինին դադարել օգնել Դամասկոսին և թուրքական և սիրիական զորքերին թողնել միմյանց դեմ միայնակ, սակայն ՌԴ-ն այդպիսի քայլի չի դիմի: