22.11.2024
Էրդողանը շանտաժի է ենթարկում ԵՄ-ին միգրանտներով
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն ավելացնում է իր ներկայությունը Մերձավոր Արևելքում

Մոսկվայի հետաքրքրությունը Մերձավոր Արևելքի նկատմամբ նոր չէ՝ռուսները թե ցարիզմի օրոք, թե ԽՍՀՄ շրջանում ցանկանում էին ամրապնդվել Արաբական թերակղզում, Իրանում, Աֆղանստանում, Պակիստանում և Հյուսիսային Աֆրիկայում: Վերջին 10 տարվա ընթացքում ՌԴ-ն նույնպես ընդլայնում է իր ներկայությունը Սիրիայում, Եգիպտոսում, Լիբիայում, Իրանում, այդ մասին հղում անելով Անադոլուին փոխանցում է inosmi.ru կայքը:


ՌԴ-ի արտաքին քաղաքականության ռազմավարությունում Մերձավոր Արևելքը հայտարարվում է, որպես գերակա շահերի տարածաշրջան:


Հոդվածում նշվում է, որ Մերձավոր Արևելքում ՌԴ-ի կարևոր դաշնակիցն Իրանն է: ՌԴ-ն՝ Իրանն օգտագործում է Հորմուզի նեղուցում և Պարսից ծոցում ԱՄՆ-ին զսպելու համար: Իրանական շիական ուժերը կարևոր են Մոսկվայի համար նաև Սիրիայում:


Նշվում է, որ ՌԴ-ն ավելացնում է իր ներկայությունը Մերձավոր Արևեքում՝այդ թվում Աֆղանստանում, Պակիստանում, Սաուդյան Արաբիայում, Իսրայելում: