7.06.2025
Պարսից ծոցի երկրները ճգնաժամի եզրին են՝նավթի գների պատճառով
prev Նախորդ նորություն

Սաուդյան Արաբիան պատրաստ չէ նավթային «հյուծիչ պատերազմի»

Սաուդյան Արաբիան պատրաստ չէ նավթային «հյուծիչ պատերազմի», սակայն համաշխարհային տերությունները պետք է շտաբ ստեղծեն՝աշխարհի տնտեսությունը կարգավորելու համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնային Խորհրդի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Ջաբարովը:


Նա նշել է, որ Սաուդյան Արաբիայի բյուջեն պլանավորվում է մեկ բարելի համար 60-80 դոլար: Այդ երկիրը պետք է ունենա նավթի մեծ պաշարներ դեմփինգ անելու համար, սակայն նրանք այդպիսի պաշարներ ունեին 15 տարի առաջ, սակայն ոչ հիմա:


Ըստ նրա, Սաուդյան Արաբիան չի կարող իրեն թույլ տալ երկարաժամկետ նավթային դեմփինգ: Նրանք ունեն միայն նավթ, իսկ ՌԴ-ն ունի այլ մեծ ռեսուրսներ՝հաց, ջուր, անտառ, ածուխ և այլն:


 


 

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20610-ի
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին