23.11.2024
Իրանում ՀՀ դեսպանությունը կոչ է արել հայաստանցիներին կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ
prev Նախորդ նորություն

Թեհրանի շրջաններից մեկի ղեկավարի մոտ հաստտվել է կորոնավիրուսի վարակը

Իրանում կորոնավիրուսի նոր տեսակով վարակվածներից մեկը պետական պաշտոնյա է, նա Թեհրանի շրջաններից մեկի ղեկավար Մերթենզա Ռահմանզադեն է։ Այս մասին հայտնում է Reuters-ը:


Պաշտոնյան կորոնավիրուսի վարակի կասկածով հոսպիտալացվել է ուրբաթ օրը, որտեղ վիրուսը հաստատվել է:


Այս պահի դրությամբ նրա առողջականի մասին տեղեկություններ չկան:


VERELQ-ը հիշեցնում է, որ փետրվարի 22-ի դրությամբ Իրանում նոր կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 28-ի, արձանագրվել է 5-րդ մահը: