23.11.2024
 Էրդողանը տարածաշրջանում ուժերի բալանսը շրջում է հօգուտ սուննիական իսլամիզմի
prev Նախորդ նորություն

Հրադադարը կանխեց Թուրքիա-ՌԴ հակամարտությունը

Թուրքիայի և ՌԴ-ի միջև հակամարտությունը կանխվել է և դա շատ կարևոր է: Այդ հանգամանքը դրված է հրադադարի հիմքում: Այդ մասին հայտարարել է բրիգադային նախկին գեներալ Նաիմ Բաբյուրօղլուն:


Նա նշել է, որ Իդլիբում կենտրոնացած են մի շարք սադրիչներ և ահաբեկիչների գործողությունների պատճառով հնարավոր են բախումներ նաև Թուրքիայի և սիրիական կառավարական ուժերի միջև:


Ըստ նրա, հրադադարի հետևանքով Իդլիբը բաժանվում է երկու հատվածի՝M4 ռազմավարական ավտոմայրուղուց հարավ և հյուսիս: Այստեղ կենտրոնացած են բազմաթիվ ահաբեկչական խմբավորումներ՝այդ թվում Կենտրոնական Ասիայից ու Չինաստանից:


Նա հավելել է, որ ավտոմայրուղու երկայնքով անվտանգության գոտու ստեղծում երկարատև և բարդ գործընթաց կլինի: