23.11.2024
Արևելագետ. Էրդողանը ցանկանում է պոկել Սիրիայի մի հատվածը՝Իդլիբի գոտու տեսքով
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Թուրքերն անխուսափելիորեն դուրս են գալու Սիրիայից

Եթե նախկինում թուրքերն ահաբեկիչներին օգնում էին քողարկված՝հումանիտար օգնության և քրդերի դեմ պայքարի քողի տակ, ապա այժմ նրանք պատերազմում են ահաբեկիչների կողքին սիրիական բանակի դեմ: Դա պայմանավորված է սիրիական բանակի հաղթանակներով Սերակիբում, Մաարեթ ան-Նումանում, M5 ավտոմայրուղում: Այդ մասին հայտարարել է Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Հուսեյն Ռուիվարանը:


Նա նշել է, որ Իդլիբի ազատագրումը՝ժամանակի հարց է: Թուրքերն անխուսափելիորեն դուրս են գալու Սիրիայից: Նրանք չեն կարողանա պատերազմել ՌԴ-ի ու Իրանի դեմ:


Ըստ նրա, իսլամիզմի ալիքի վրա իշխանության եկած Էրդողանն այժմ ճգնաժամի մեջ է՝նա կորցնում է վարկանիշը: Նա հավելել է, որ Էրդողանը խնդիրներ ունի քրդերի և տնտեսության հետ և կարող է չհաղթել մոտակա ընտրություններում: