22.11.2024
Սուրեն Պապիկյանը հայտարարել է կապիտալ ծախսերի ավելացման մասին
prev Նախորդ նորություն

Հաջորդ շաբաթ 100 հազար թեստի հումք կներկրվի Չինաստանից. պարետ

Հաջորդ թռիչքով Չինաստանից Հայաստաննախատեսվում է ներկրել ռեագենտներ (քիմիական նյութեր) 100 հազար թեստերի համար, որոնք հանձնվելու են ԳԱԱ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին: Այս մասին ԱԺ հատուկ նիստում հայտարարեց պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։


Նրա խոսքով, նախատեսվում է հատուկ սարքավորում ներկրել, որը թույլ կտա ավտոմատացված ռեժիմով ՀՀ-ում արտադրել ՊՇՌ թեստեր, որով կորոնավիրուսի վարակն է հայտնաբերվում։ Ավինյանը շեշտեց, որ Հայաստանը պետք է թեստերի կարիքը կարողանա ամբողջությամբ բավարարել այն ներկրումներով, որոնք արդեն արվել են՝ 60 հազար Չինաստանից, 20 հազար սպասվում է Լեհաստանից, իսկ հաջորդ շաբաթ 100 հազար թեստի հումք կներկրվի Չինաստանից։ 


«Այս չափաքանակը, կարծում ենք, բավարար է լինելու տեսանելի ապագայում», - հավելեց պարետը: