22.11.2024
ԱՄՆ-ն ԻՊ-ի 8 ղեկավարների տեղափոխել է Իրաք
prev Նախորդ նորություն

Սուրեն Պապիկյանը հայտարարել է կապիտալ ծախսերի ավելացման մասին

Կորոնավիրուսի համաճարակի հարուցած սոցիալ-տնտեսական բարդությունների պայամաններում առավել կարևորվում են պետության կապիտալ ծախսերի ամբողջական իրականացումը, որոնց միջոցով լուծվում է նաև զբաղվածության խնդիր:


Այս մասին Ազգային ժողովում ապրիլի 7-ին Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկուցելիս հայտարարեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:


Նրա խոսքով, հայտնեց, որ այս տարվա բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը ոչ միայն ամբողջությամբ կատարվելու են, այլև մտադիր են մեծացնել դրնց ծավալները: «Օրինակ, սուբվենցիոն ծրագրերով շուրջ 10 մլրդ դրամ էր նախատեսվում, բայց համայնքներից եկած փաթեթները պահանջում են շուրջ 40 մլրդ դրամի փոխհատուցում», - ասաց նախարարը՝ նկատելով, որ կապիտալ ներդրումների միջոցով հնարավոր է լուծել ճգնաժամի պատճառով Ռուսաստան արտագնա աշխատողների չմեկնած մարդկանց խնդիրը:


Պապիկյանը պատասխանեց, որ բանավոր հանձնարարական է տվել մարզպետներին, գիտեն, որ կան մարդիկ, որ այս փուլում գնում են ՌԴ՝ արտագնա աշխատանքի, հիմա այդ մարդիկ ՀՀ-ում են, ուստի խնդրել է մարզպետներին բանակցել տարբեր ընկերությունների հետ, որ իրենց շինաշխատանքներում անպայման ներգրավեն գոյություն ունեցող որակյալ աշխատուժը:


«Այսօր Հայաստանում կա այնպիսի աշխատուժ, որը նախորդ տարի չկար, այսինքն, այն լավ աշխատուժը, որը գնում էր, մենք հիմա բոլոր հնարավորություններն օգտագործելու ենք, որ այդ մարդկանց մոտիվացնենք կա՛մ իրենց կազմակերպություններով մասնակցեն մրցույթների մեջ, կա՛մ գոյություն ունեցող կազմակերպությունների մեջ ներառվեն:


Միայն ճանապարհաշինության ոլորտում մենք ունեցել ենք 12 հազար աշխատակից, հիմնականում ժամանակավոր պայմանագրերով աշխատող, ֆիզիկական աշխատանք կատարող մարդիկ են, նրանց աշխատավարձը տատանվել է օրական միջինը 10 հազար դրամ: Հիմա մի քիչ ցածր կլինի,ես կոչ եմ անում կապալառուներին, որ հաշվի առնելով սոցիալական ստեղծված վիճակը, սանդղակը հնարավորինս չիջեցնեն», - ասաց նա:


VERELQ-ը հիշեցնում է, որ 2020 թվականի բյուջեով կապիտալ ծախսերը ծրագրվել են 287.7 մլրդ դրամ, որը 2019թ. հաստատված չափը գերազանցում է 30․7 %-ով կամ 67.6 մլրդ դրամով։