21.10.2025
Ռուբենը ձերբակալվել է նրա համար, որ անտարբեր չէ․ «Մեր ձևով» շարժման հայտարարություն
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի որոշումը կարևոր նշանակություն ունի խաղաղության օրակարգի առաջմղման գործում

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին: Նա պատասխանել է «Արմենպրես»-ի հարցին՝ բարձր գնահատելով Ադրբեջանի և Ղազախստանի իր գործընկերների ներդրած ջանքերն ու այդ ուղղությամբ իրականացված աշխատանքը։


«Ինչ խոսք, ուրախ եմ և ողջունում եմ Ադրբեջանի Հանրապետության նախագահի որոշումը՝ Հայաստանի ուղղությամբ բեռնափոխադրումների սահմանափակումների վերացման վերաբերյալ։


Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման և խաղաղության օրակարգի առաջմղման գործում։


Բարձր եմ գնահատում Ադրբեջանի և Ղազախստանի գործընկերներիս ներդրած ջանքերն ու այս ուղղությամբ իրականացված աշխատանքը», - նշել է նա։


 

Կաշառք ստանալու մեղադրանքով Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել
Հաջորդ նորություն next