21.10.2025
Մեր առաջնահերթություններից է Հայաստանից հափշտակվածի վերադարձն է. Աննա Վարդապետյան
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Մարկուս Ռիտերին

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին։


ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը և կատարած աշխատանքը:  Իր հերթին Մարկուս Ռիտերը շնորհակալություն է հայտնել առաքելությանը ցուցաբերված ջերմ ընդունելության և համագործակցային վերաբերմունքի համար։


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը և անդրադարձել հետագա փոխգործակցության հնարավորություններին ու հեռանկարներին։

«Ակադեմիական քաղաք»–ն առավել ուժեղացնելու է անհատի՝ ապագայի կանխատեսման բանաձևը. վարչապետ
Հաջորդ նորություն next