21.10.2025
ՀՀ-ում ԵՄ առաքելությունն արդեն ունի 200 անդամ
prev Նախորդ նորություն

Գյումրիի համայնքապետի պարտականությունները կկատարի Վարդան Ղուկասյանի փեսան

Գյումրիի համայնքապետի պարտականությունները կկատարի փոխքաղաքապետը՝ Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը, լրատվամիջոցներին հայտնել է համայնքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը։


Նշենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանը որոշում կայացրեց երկու ամիս ժամկետով կալանավորել Վարդան Ղուկասյանին։


Ավելի վաղ, Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու, ինչպես նաև նույն պաշտոնատար անձանց կողմից խմբի կազմում, նախնական համաձայնությամբ իրենց լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պաշտոնատար անձանց մասով կայացվել են պաշտոնավարումը կասեցնելու մասին որոշումներ։


 

Կարգալույծ է հռչակվել Արամ քահանա Ասատրյանը
Հաջորդ նորություն next