21.10.2025
Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կրճատվում է. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Պապիկյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին

Հոկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին:


Այս մասին հայտնում են ՊՆ-ից:


ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։


Հնչել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական օրհներգերը:


 

Ժնևում մեկնարկել է Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
Հաջորդ նորություն next