21.10.2025
Կարգալույծ է հռչակվել Արամ քահանա Ասատրյանը
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներ կարևորել են երկխոսության շարունակությունը

2025 թվականի հոկտեմբերի 21-ին Ժնևում կայացած Միջխորհրդարանական միության 151-րդ Ասամբլեայի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպումը:

Քննարկումների ընթացքում խոսնակները ողջունել են Վաշինգտոնի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացված միջոցառումները:


Խոսնակները կարևորել են կառուցողական երկխոսության շարունակման անհրաժեշտությունը և հայտնել իրենց պատրաստակամությունը՝ խորհրդարանական մակարդակով աջակցելու վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների իրականացմանը:

Կառավարությունում շտապեցին ողջունել Ալիևի հայտարարությունները
Հաջորդ նորություն next