22.11.2024
Բայդենը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շտապ դեէսկալացիայի կոչ է արել
prev Նախորդ նորություն

Թուրքական լիրան դոլարի նկատմամբ ռեկորդային նվազագույն ցուցանիշ է գրանցել

Թուրքական արժույթը երեքշաբթի ԱՄՆ դոլարի նկատմամբ ընկել է մինչեւ 7.85 լիրա՝ անցնելով նախորդ ռեկորդային նվազագույնը՝ 7.83-ը, որը գրանցվել էր նախօրեին:


Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Bloomberg գործակալությունը, Թուրքիայի ազգային արժույթի արժեզրկումը կապված է այն մտավախությունների հետ, որ Անկարան կարող է ներքաշվել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության մեջ:


Թուրքական կողմին սերտ հարաբերություններ են կապում Ադրբեջանի հետ, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Բաքվին աջակցելու մասին։