Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել բողոքի ցույցերից հետո
Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել անցյալ շաբաթ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ավերիչ պայթյունից հետո: Այդ մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարը:
Նրա խոսքով, որոշումը կայացվել է ճնշման տակ, քանի որ մի քանի նախարարներ հրաժարական են տվել կամ հայտարարել են, որ հրաժարական են տալու:
Նախարար Համադ Հասանը լրագրողների հետ զրուցել է երկուշաբթի օրը կառավարության նիստի ավարտին, որն անցկացվել է անցած հանգստյան օրերին տեղի ունեցած երկօրյա ցույցերից հետո: Հանրահավաքների ընթացքում բախումներ են տեղի ունեցել Անվտանգության ուժերի հետ, որոնք արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների նկատմամբ:
"Կառավարությունը հրաժարական է տվել", - ասել է Համադը։ Նա հավելել է, որ վարչապետ Հասան Դիաբը կուղեւորվի նախագահական պալատ, որպեսզի "նախարարների անունից ներկայացնի հրաժարականը":