22.11.2024
Իրաքը չեղարկել է Թուրքիայի պաշտպանության նախարարի այցը Բաղդադ
prev Նախորդ նորություն

Իսրայելը Գազայի հատվածում հարձակվել Է ՀԱՄԱՍ-ի օբյեկտների վրա

Իսրայելի բանակը հայտնել է, որ որպես պատասխան Գազայի հատվածից պարբերաբար արձակվող պայթուցիկով փուչիկներին հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին: Այս մասին հայտնում է "Ինտերֆաքսը"։


«Պայթուցիկով օդապարիկների արձակումը Գազայի հատվածից Իսրայելի տարածք, որն Իսրայելի հարավում հրդեհների պատճառ է դարձել։ Ի պատասխան՝ մենք քիչ առաջ հարվածներ ենք հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի թիրախներին, ներառյալ ռազմական համալիրը, ստորգետնյա ենթակառուցվածքները եւ դիտակետերը», - ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է իսրայելական բանակի Թվիթերում:


Մեկ օր առաջ Իսրայելի բանակը նաեւ հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ խմբավորման օբյեկտներին՝ ի պատասխան ամրակցված պայթուցիկով օդապարիկների արձակման:


Այդ ժամանակ Իսրայելի հարավում ստիպված են եղել մարել 60 հրդեհներ, որոնք առաջացել էին պայթուցիկ սարքերի արտադրության պատճառով։ Հրդեհների հետևանքով ոչ ոք չի տուժել։


Նախօրեին պաշտպանության նախարար Բեննի Գանցի կարգադրությամբ պատասխան միջոցառումների շրջանակներում փակվել էր միակ "Քերեմ Շալոմ" անցակետը, որով Իսրայելից Գազայի հատված բեռնափոխադրումներ էին իրականացվում: