25.11.2024
Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը գումար են հատկացրել բեյրութահայությանը
prev Նախորդ նորություն

Ի՞նչ օդանավերով են օգնությունը տեղափոխելու Բեյրութ. Հակոբ Ճաղարյանը խնդիր է մատնանշում

Ես կարող եմ կազմակերպել ամեն 16 տ բեռի տեղափոխումը մոտ $40.000 արժեքով: Այդ մասին ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հայոբ Ճաղարյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ արձագանքելով հարցին, թե օդանավերով են օնությունը տեղափոխելու Բեյրութ:


«Երևան-Բեյրութ թռիչքների կապակցությամբ


Ո՞վ գիտի, ի՞նչ օդանավերով են օգնությունը տեղափոխելու Բեյրութ:


Եղե՞լ է հայտարարված մրցույթ, թե՞ «շտապության» քողի տակ անցյալ տարվա եգիպտական թռիչքների պես շուկայական արժեքի կրկնակի գնով են կատարվելու միջնորդի-միջնորդի-միջնորդի-միջնորդի միջոցով:


Տեղեկսցնում եմ, որ ես կարող եմ կազմակերպել ամեն 16 տ բեռի տեղափոխումը մոտ $40.000 արժեքով:


Եթե «Զվարթնոց» օդանավակայանն աջակցի, ինչպես նախորդ տարի եգիպական թռիչքների համար աջակցեց «Տարոն Ավիային», չգանձեց սպասարկման գումարը (մոտ $4.000), և նավթով ապահովեց մի ուղղության թռիչքը (ևս $7.000), ապա գումարը կստացվի այդքանով էժան:


Միանգամյա 40 տոննայից ավել հավաքված բեռը ավելի էժան կստացվի ավելի մեծ օդանավ ներգրավելու պատճառով», - ասված է նրա գրառման մեջ: