Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը գումար են հատկացրել բեյրութահայությանը
Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը ֆինանսական աջակցություն կցուցաբերեն Լիբանանի հայությանը:
Այդպես, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 100 միլիոն դրամ է հատկացրել Բեյրութում պայթյունների հետևանքով զոհված հայրենակիցների ընտանիքներին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանին: 50 միլիոն դրամը փոխանցվելու է զոհված հայերի ընտանիքներին հասցեական օգնություն տրամադրելու, իսկ 50 միլիոն դրամն էլ օգոստոսի 4-ի պայթյունից վնասված Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարը վերականգնելու նպատակով:
Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 200 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի Բեյրութի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին վերականգնելու համար, որը վնասվել է օգոստոսի 4-ի պայթյունից: Այս մասին հայտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը։
Բացի այս, հասցեական օգնություն կտրամադրվի նաև զոհված հայերի ընտանիքներին, որոնցից յուրաքանչյուրին կհատկացվի 10 հազար ԱՄՆ դոլար:
«Մենք մեր խորին ցավակցությունն ուզորակցության խոսքերն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժել են Բեյրութի սարսափելի իրադարձությունից: Սգում ենք զոհերի համար և մաղթում արագ ապաքինում այս ողբերգությունից բոլոր տուժածներին », - ասված է «Տաշիր» հիմնադրամի տրածած հաղորդագրության մեջ: