Փորձագետ. Թուրքական «փափուկ ուժը» տարածվում է բոլոր ուղղություններով

Թուրքական «փափուկ ուժը» տարածվում է բոլոր ուղղություններով:Անկարան ամրապնդվում է Բալկաններում՝Կոսովոյի միջոցով, ինչպես նաև մասամբ Խորվաթիայի և Բուլղարիայի: Այդ մասին հայտարարել է փորձագետ Ստանիսլավ Իվանովը:


Նա նշել է, որ Գերմանիայում և ԵՄ այլ երկրներում առկա է բավականին ազդեցիկ ու մեծաքանակ թուրքական սփյուռք:


Ըստ նրա, թուրքերն ակտիվ են եվրոպական բիզնեսում, ինչպես նաև ընտրվում են պատգամավորներ և քաղաքապետեր:


Նրա խոսքով, Եվրոպայում շարունակվում է իսլամիզացիայի գործընթացը՝վերջին 20 տարվա ընթացքում Գերմանիայում փակվել է 600 եկեղեցի, իսկ դրա փոխարեն կառուցվել է 400 մզկիթ: Նա հավելել է, որ այդ գործընթացում առաջատար դեր է խաղում Թուրքիան:


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...