Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական ներկայության 3 տարբերակ
Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ի ռազմական ներկայությանը Մերձավոր Արևելքում, ապա այստեղ առկա է երեք տարբերակ: Առաջինը՝ԱՄՆ-ն պետք է դադարեցնի թանկարժեք ռազմական ներկայությունը Եվրոպայում ու մասնակցությունը հակամարտություններին Մերձավոր Արևելքում: Այս կարծիքն ամենաշատ ազդեցությունն ունի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական տեսլականի վրա: Այդ մասին հայտարարել է փորձագետ Մեհրան Կամրավան:
Ըստ նրա, երկրորդ տարբերակը կայանում է նրանում, որ ԱՄՆ-ն պետք է պաշտպանի իր ազգային շահերը, այդ թվում ռազմական ուժով ու աջակցություն ցուցաբերի Մերձավոր Արևելքի իր դաշնակիցներին՝Սաուդյան Արաբիային և Իսրայելին, այս մասին հղում անելով Javan-ին փոխանցում է inosmi.ru. կայքը:
Նրա խոսքով, երրորդ տարբերակը կայանում է ամերիկյան ռազմաբազաների երկարաժամկետ ներկայության հետ աշխարհի տարբեր կետերում: Այս տեսակետը պաշտպանում են դեմոկրատները Կոնգրեսում: