Քեդմի. ԱՄՆ-ն զգուշանում է Սիրիայի երկնքում ՌԴ-ի օդուժի հետ բախումից

ԱՄՆ-ն զգուշանում է Սիրիայի երկնքում ՌԴ-ի օդուժի հետ բախումից: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Յակով Քեդմին:


Նա նշել է, որ Սիրիայի երկինքն ամբողջությամբ գտնվում է ՌԴ-ի ռազմա-օդային ուժերի հսկողության տակ:


Ըստ նրա, եթե որևէ մեկը կցանկանա իրավիճակ փոխել, ապա պետք է հարցերը լուծի ՌԴ-ի օդուժի հետ: Դժվար թե ԱՄՆ-ի բանակում որևէ մեկը փորձի հակամարտության մեջ մտնել ռուսների հետ:


Նրա խոսքով, ՌԴ ԳՇ-ն հաղորդում է, որ ամերիկյան կողմը պահպանում է բոլոր պարտավորությունները, որպեսզի խուսափի որևէ բախումից Սիրիայում:


 


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...