22.11.2024
Փորձագետ. Էրդողանը շարունակելու է ռազմական միջամտությունը Լիբիայում
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն ու Սաուդյան Արաբիան ունեն ընդհանուր ռազմավարական և տնտեսական շահեր

ՌԴ-ն ու Սաուդյան Արաբիան ունեն ընդհանուր ռազմավարական և տնտեսական շահեր: Չնայած նրանց դաշինքը կարող է ժամանակավորապես լինի առկախված, սակայն նրանց ընդհանուր շահերն ապագայում կրկին կմիավորեն նրանց: Այդ մասին հայտարարել է սաուդյան նավթային Aramco ընկերության նախկին փոխնախագահ Սադադ ալ-Հուսեյնին:


Նա նշել է, որ Սաուդյան Արաբիան որդեգրել է նավթային կախվածությունից ազատվելու ռազմավարություն: Նա ունի բավարար ֆինանսական ռեզերվներ, որպեսզի դիմագրավի նավթի գների անկմանը, Le Point-ին հղում անելով փոխանցում է inosmi.ru կայքը:


Ըստ նրա, «Տեսություն-2030» ծրագրով Սաուդյան Արաբիան դիվերսիֆիկացնում է իր տնտեսությունը՝հենվելով ներքին ռեսուրսների և օտարերկրյա ներդրումների վրա: