Թուրքիայի խորհրդարանն օրինագիծ է մշակում, որը թույլ կտա զորքեր տեղակայել Լիբիայում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը: Նրա խոսքով՝ Թուրքիան շարունակում է աջակցել Տրիպոլիում Ֆայեզ ալ-Սերաջի կառավարությանը: Թուրքիան արդեն սպառազինություն է ուղարկել Սերաջի կառավարությանը՝ չնայած զենքի մատակարարման համար ՄԱԿ-ի էմբարգոյին: