Իրանի հետ բանակցություններ վարելու համար ԱՄՆ-ի մասնավոր հայտերը հակասում են այն հայտարարություններին, որոնք ամերիկացիները հրապարակայնորեն են անում։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին: Նրա խոսքերով, այսօր իրանական ժողովրդի դիմադրությունը ստիպել է ԱՄՆ պաշտոնատար անձանց ձգտել հասնել Իրանի հետ բանակցությունների։ Իրանը բազմիցս մերժել է բանակցությունների վերաբերյալ Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջարկությունները՝ հայտարարելով, որ ինքը չի մասնակցի բանակցությունների, քանի դեռ ԱՄՆ-ը չի վերադարձել միջուկային համաձայնագրին եւ չի հանել միակողմանի պատժամիջոցները։