20.04.2025
Թուրքիայում ավելի քան 100 լրագրող 2020թ.-ը կդիմավորեն բանտախցերում
prev Նախորդ նորություն

Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են աջակցել Լիբիայում կարգավորման գործընթացին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել Լիբիայի վերաբերյալ ռուս-թուրքական փորձագիտական խորհրդակցություններ, կողմերը պայմանավորվել են նպաստել երկրում ճգնաժամի շուտափույթ լուծմանը, ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում:


«Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը ղեկավարում էր Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներում Ռուսաստանի Դաշնության Նախագահի հատուկ ներկայացուցիչը, Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը, իսկ թուրքականը ղեկավարում էր Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեդաթ Օնալը:


Կարծիքների փոխանակումից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները լիբիական խնդիրների շուրջ, այդ թվում՝ այս երկրում ճգնաժամի արագ կարգավորմանը հնարավոր օգնության տրամադրման վերաբերյալ», - ասված է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:

Անկարան զգուշացնում է. Փախստականների հարցն այլևս Եվրոպայի հարցն է դառնալու
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար