Պակիստանն ու Ադրբեջանը շահագրգռված են համագործակցության ընդլայնմամբ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Այս մասին հայտարարվել է Պակիստանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեի և այդ երկրի Խայբեր-Պախտունխվա նահանգի վեհաժողովի խոսնակ Մուշտագ Ահմեդ Գանիի միջև տեղի ունեցած հանդիպմանը: Վեհաժողովի խոսնակը Ադրբեջանին հրավիրել է ներդրումներ անել Պակիստանի էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում: Նա ընդգծել է, որ Պակիստանի իշխանությունները հետաքրքրված են ածխաջրածինների ոլորտում Ադրբեջանի փորձը ուսումնասիրելու մեջ: