9.12.2025
Իրանում կարծում են, որ ՌԴ-ն չի հրաժարվի միջուկային ոլորտում համագործակցելուց
prev Նախորդ նորություն

Թուրքիայում 2006-ից արգելափակված է մոտ 300 000 վեբ-կայքեր ու դոմեններ

2006 թվականից Թուրքիայի իշխանությունները արգելափակել են հասանելիությունը մոտ 300 000 վեբ-կայքերին եւ դոմեններին, ասվում է Խոսքի ազատության ստամբուլյան ասոցիացիայի 2019թ․ հաշվետվությունում:


Թուրքական իշխանությունները արգելափակել են 288 310 URL-հասցեներ. կայքերին եւ դոմեններին հասանելիության արգելափակումը հիմնականում իրականացվել է երկրի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության կողմից, ընդ որում՝ 145 648 կայք արգելափակել է հենց այդ վարչությունը։


Ավելի ու ավելի մեծ թվով լրատվական կայքեր են բախվում արգելքների հետ, իսկ կառավարությանը քննադատելու համար ձերբակալությունների թիվը եւ ինքնագրախոսությունը 2016թ․ հեղաշրջման փորձից հետո աճել է։