23.11.2024
Թուրքիայում 2006-ից արգելափակված է մոտ 300 000 վեբ-կայքեր ու դոմեններ
prev Նախորդ նորություն

Մերձավոր Արեւելքից ԱՄՆ հեռանալը օգտակար կլինի միայն Իրանի եւ Ռուսաստանի համար․ Դիկ Չեյնի

Մերձավոր Արեւելքից Ամերիկայի հեռանալը օգտակար կլինի միայն Իրանի եւ Ռուսաստանի համար, հայտարարել է նախկին փոխնախագահ Դիկ Չեյնին՝ ելույթ ունենալով Դուբայում անցկացվող Արաբական ռազմավարության համաժողովում:


Չեյնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունն ընդամենը մեկ անգամ է հիշատակել՝ գովելով նրան այն բանի համար, որ հրաժարվել է Իրանի հետ միջուկային գործարքից։


«Ռուսաստանը միշտ սպասման ռեժիմում է գտնվում, որպեսզի լցնի իշխանության դատարկ տեղերը։ Հենց այդպես էլ տեղի ունեցավ, ռուսական զորքերը ներխուժեցին, երբ ԱՄՆ-ը հեռացավ Սիրիայի հյուսիսից։ Ամփոփելով այս դեռեւս չավարտված պատմությունը՝ ոչ ոք այն չի հիշի որպես մեր լավագույն ժամանակ»,- ասել է Չեյնին։