ԱՄՆ-ն փորձում է սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում իր նպատակներին հասնել ժնեւյան գործընթացի շրջանակում, այս պատճառով այդ ձեւաչափն անհաջողություն կրեց: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: «Սա ամերիկյան հնարք է: Սա այն քաղաքականության ձեռքբերումն է, որը նրանք չկարողացան անցկացնել նախ ցույցերի, իսկ հետո՝ ահաբեկիչների միջոցով»,- ասել է նա: Ասադի կարծիքով՝ ժնեւյան գործընթացը չի ապացուցել իր կայացվածությունը եւ տապալվել է: «Դրա նպատակն այն էր, որ կառավարությունը փոխեին անցումային մարմնի ստեղծման միջոցով: Իսկ հետո խաղաղ կերպով փոխեին կառավարույունը եւ Սիրիան վերահսկեին, ինչպես վարվել են շատ այլ երկրներում»,- պարզաբանել է նախագահը: