23.11.2024
Թուրքիան մտել է մութ թունել. Ալի Բաբաջան
prev Նախորդ նորություն

Իրանի իշխանությունները հայտնել են ԿՀՎ-ի հետ կապված մի քանի անձանց ձերբակալության մասին

Իրանի իշխանությունները հայտարարել են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության հետ կապված մի քանի անձանց ձերբակալության մասին։ Նրանք փորձել են հետախուզական տվյալներ հավաքել վերջերս տեղի ունեցած անկարգությունների մասին եւ փոխանցել դրանք արտասահման:


Հաստատության տեղեկատվության համաձայն, այդ մարդիկ երկար ժամանակ տարբեր երկրներում ուսումնական ծրագրերի միջոցով վերահսկվել են ԱՄՆ հետախուզական ծառայության կողմից, եւ ցույցերի ժամանակ պարզվել է, որ նրանք համապատասխան հանձնարարություններ ունեն։


Խոսքը 8 մարդու մասին է։