24.11.2024
Պակիստանն Ադրբեջանին հրավիրում է ներդրումներ անել էներգետիկայի ոլորտում
prev Նախորդ նորություն

Իրանի ժողովուրդը չեզոքացրեց վտանգավոր դավադրությունը բենզինի գնի բարձրացման ֆոնին. Խամենեի

Վտանգավոր դավադրությունը, որն Իրանում կազմակերպվել էր բենզինի գնի բարձրացման ֆոնին, հաջողությամբ չեզոքացվեց իր իսկ ժողովրդի կողմից: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին:


«Ընդգրկուն ու շատ վտանգավոր դավադրությունը, որի կազմակերպիչները կարծում էին, թե բենզինի հետ կապված խնդիրը շանս է ընձեռել իրենց, չեզոքացվեց Իրանի ժողովրդի ուժերով»,-նշել է նա:


Նա հավելել է, որ «ոստիկանությունը, Իսլամական հեղափոխության պահապանների գունդը եւ «բասիջը» միջամտեցին ու կատարեցին իրենց ծանր աշխատանքը»: