Էրդողանն օգտագործել է Սիրիա ներխուժումը սեփական վարկանիշը բարձրացնելու համար: Այդ մասին հայտարարել է թուրք փորձագետ Թեզջան Գյումուշը: Նա նշել է, որ Էրդողանն ունի 2 առավելություն իր նախորդների նկատմամբ՝նա չի դադարեցրել իր ցանկությունը դեպի բռնապետություն և կյանքի է կոչել նախագահական կառավարումը՝կենտրոնացնելով աննախադեպ իշխանություն: Ըստ նրա, 2017թ.-ի սահմանադրական փոփոխությունից հետո պետության և կառավարության բոլոր լծակները կենտրոնացել են նախագահի ձեռքում:Նա հավելել է, որ իշխանության գրեթե բոլոր լծակները կենտրոնացել են Էրդողանի ձեռքում: