20.04.2025
Թուրքիան չի պատրաստվում ռուսական C-400-ները ներդնել ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգեր
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը 20 հազար հաղորդում է ստացել Իրանում ցույցների ճնշման դեպքերի մասին. Փոմպեո

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շուրջ 20 հազար հաղորդում է ստացել Իրանի իշխանությունների կողմից ցույցերի ճնշման դեպքերի եւ մարդու իրավունքների այլ խախտումների ապացույցներով:


«Անցյալ շաբաթ ես Իրանի արիակամ ժողովրդին խնդրեցի մեզ ուղարկել Իրանում բողոքների ընթացքում վարչակարգի բռնի գործողությունների ապացույցներ: Այս պահին մենք ստացել ենք շուրջ 20 հազար հաղորդում:

ԱՄՆ-ն արդեն միջոցներ է ձեռնարկել Իրանի ապատեղակատվության նախարարի դեմ: Առջեւում նոր պատժամիջոցներ են»,- գրել է Փոմպեոն Twitter-ի իր Էջում:

Պակիստանն Ադրբեջանին հրավիրում է ներդրումներ անել էներգետիկայի ոլորտում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար