11.05.2026
Թուրքիան դատապարտել է Սիրիայում հայ քահանայի սպանությունը
15.11.2019
Թուրքիան դատապարտել է Սիրիայում հայ քահանայի սպանությունը

Թուրքիայի արտգործնախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել Սիրիայում հայ կաթոլիկ քահանայի սպանության կապակցությամբ: Արտգործնախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ցավով տեղեկացանք Սիրիայի հայ համայնքի անդամ հոգևորականի մահվան մասին, որի դեմ նողկալի հարձակումը տեղի էր ունեցել PYD/YPG/PKK («Ժողովրդավարական միություն կուսակցություն/Ժողովրդի ինքնապաշտպանական ուժեր/Քուրդիստանի բանվորական կուսակցություն») ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ գտնվող տարածքում: Թուրքիան դատապարտում է կատարվածը ու ցավակցում Սիրիայի ժողովրդին: Տարածաշրջանում գործող և բոլոր սիրիացիներին, այդ թվում նաև քրիստոնյաներին շարունակաբար թիրախավորող ԻՊ և PYD/YPG/PKK ահաբեկչական կազմակերպությունները բնական կասկածյալներն են»,- ասվում է հայտարարության մեջ: Վերջում նշվում է, որ «Սիրիայում ծագող ահաբեկչության բոլոր տեսակների դեմ վճռականորեն պայքարող Թուրքիան, այս ահաբեկչական հարձակման ոճրագործներին գտնելու համար էլ գործելու է միջազգային հանրության հետ միասին»: