23.11.2024
Թեհրանում անկարգությունների ժամանակ զոհվել է երեք իրավապահ
prev Նախորդ նորություն

Իսրայելի բանակը հայտարարել է, որ Սիրիայում գրոհել է տասնյակ օբյեկտների վրա

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Սիրիայում գրոհել է տասնյակ թիրախների վրա:


Իսրայելական բանակի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ զինվորականները նշագրել են Սիրիայի կողմից 4 հրթիռի արձակում, որոնք բոլորը որսվել են: Չորեքշաբթի լույս գիշերը Դամասկոսում տեղի են ունեցել պայթյուններ, Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ ՀՕՊ-ն հետ է մղել մայրաքաղաքի եւ նրա արվարձանների վրա հարձակումը:


«Չորեքշաբթի Իսրայելի բանակը հայտարարել է, որ գրոհել է մեծ թվով թիրախների վրա, որոնք Սիրիայում պատկանում են իրանական «Ղուդս» ուժերին եւ Բաշար Ասադի բանակին»,- հայտնում է աղբյուրը:


«Հարձակումն իրականացվել է ի պատասխան Սիրիայի տարածքից Իսրայելի ուղղությամբ իրանական ուժերի արձակած հրթիռների, որոնց նպատակն էր իսրայելական տարածքի վրա հարվածը»,- նշված է բանակի հայտարարության մեջ: