17.09.2026
Նարեկ Կարապետյան․ «Միջազգային առևտրի» առարկան հայկական հողերն են եղել
prev Նախորդ նորություն

«Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ընտրվել է ԱԺ հանձնաժողովի նախագահ

Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 17-ի հերթական նիստում Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը ներկայացրել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկության արդյունքները։


 ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել էր Ռուբեն Մխիթարյանի թեկնածությունը։


 Լիլիթ Մինասյանի տեղեկացմամբ ԱԺ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 89-ը։ Կողմ է քվեարկել 53, դեմ՝ 36 պատգամավոր։


 Ռուբեն Մխիթարյանն ընտրվել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Արցախցիները ԱԺ-ի մոտ պահանջում են իրենց խնդիրների լուծման հստակ մեխանիզմներ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` b24.am
17.09.2026
Մոսկվայի հետ շարունակվում են բանակցությունները հայկական երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ