17.09.2026
«Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ընտրվել է ԱԺ հանձնաժողովի նախագահ
prev Նախորդ նորություն

Արցախցիները ԱԺ-ի մոտ պահանջում են իրենց խնդիրների լուծման հստակ մեխանիզմներ

Այսօր Ազգային ժողովի շենքի մոտ հավաքվել են արցախցիներ՝ բարձրաձայնելու իրենց կարգավիճակին և սոցիալական խնդիրներին վերաբերող հարցերը։


Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ իրենց խնդիրները քննարկվեն նաև խորհրդարանական մակարդակով, իսկ դրանց լուծման համար առաջարկվեն հստակ մեխանիզմներ։


«Վերածնվող Արցախ» շարժման ղեկավար Անաստաս Իսրայելյանը ավելի վաղ հայտնել էր, որ նախաձեռնության նպատակներից է հանդիպումներ անցկացնել ԱԺ խմբակցությունների հետ և խորհրդարանում լսումներ կազմակերպել։


Նրա խոսքով՝ լսումների ընթացքում նախատեսվում է քննարկել արցախցիների խնդիրների լուծման ճանապարհային քարտեզի մշակման և ներկայացման հարցը։


Ակցիայի մասնակիցներն ակնկալում են, որ խորհրդարանական քննարկումների արդյունքում իրենց բարձրացրած խնդիրների վերաբերյալ կներկայացվեն կոնկրետ առաջարկներ և լուծումներ։


 

Գեղարքունիքի քրեական ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` b24.am
17.09.2026
Մոսկվայի հետ շարունակվում են բանակցությունները հայկական երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ