17.09.2026
Լուսանկարը` Yerevan today
prev Նախորդ նորություն

Երկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք

Սեպտեմբերի 17-ին՝ տեղական ժամանակով ժամը 12:17-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 08։17-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.48⁰ և արևելյան երկայնության 45.28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․8 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի՝ Շողակաթ, Արտանիշ, Դրախտիկ և Ջիլ գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։


 


 

Հայաստանում բացվում է Իտալիայի զարգացման գործակալության գրասենյակը
Հաջորդ նորություն next
 ԱՄՆ-ն և Իսրայելը փորձել են Իրաքյան Քուրդիստանում բազա ստեղծել Իրանի դեմ
16.09.2026
ԱՄՆ-ն և Իսրայելը փորձել են Իրաքյան Քուրդիստանում բազա ստեղծել Իրանի դեմ