20.04.2025
Թուրքիան հայտարարել է Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու մասին
prev Նախորդ նորություն

Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգությունների հրահրողները ձերբակալված են. ԻՀՊԿ

Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգությունների հրահրողները ձերբակալված են երկրի չորս նահանգներում։ Այս մասին ասել է ԻՀՊԿ ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Ռամեզան Շարիֆը:


Նրա խոսքով՝ անկարգությունների կազմակերպիչներն Իրանի չորս նահանգներում, ներառյալ Ալբորզը, Ֆարսը, Թեհրանը եւ Խուզեստանը, ձերբակալված են։ Նա նշել է, որ այդ ձերբակալությունները մեծ ավանդ են ներդրել անկարգությունների թուլացման գործում՝ ավելացնելով, որ այդ անձինք կապված են անվտանգության օտարերկրյա ծառայությունների հետ։


Նա նշել է, որ «թշնամիներն օգտագործել են ավազակների, որպեսզի անկարգություններ ստեղծեն Իրանի դեմ պատժամիջոցների տապալումից հետո»։ «Երկրում 750 քաղաքներից մենք անկարգություններ ունեցել ենք մոտ 100 քաղաքում, եւ դրանք բոլորը դադարել են 72 ժամվա ընթացքում»,- ավելացրել է նա։

Իրանագետ. ԱՄՆ-ի փորձերը ջլատել հասարակությունը միավորում են իրանցիներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար