Թեհրանի դեմ Վաշինգտոնի նոր պատժամիջոցները վկայում են հուսահատության եւ դիվանագիտությամբ իր նպատակներին հասնելու անընդունակության մասին: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին: «Այդպիսի գործողությունները վկայում են միայն հուսահատության եւ դիվանագիտությունը շահավետ օգտագործելու այդ ռեժիմի անընդունակության մասին»,- ասել է Մուսավին: Նրա խոսքով, ԱՄՆ հավատարմությունը միակողմանի սահմանափակումներին այդ երկրի քաղաքական գործիչներին դարձրել է բացարձակապես պասիվ, որոնք ունակ են միայն անհեթեթ պատժամիջոցների: