Ասադ. Թուրքիայի գործողությունները Սիրիայում կարող են հանգեցնել էթնիկական հակամարտության
Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում կարող են հանգեցնել էթնիկական հակամարտության: Դամասկոսը դեմ է սիրիացի փախստականներին թուրքական բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներ վերադարձնելուն, քանի որ դա սոսկ առիթ է համարում զինյալներին իրենց ընտանիքներով վերաբնակեցնելու համար: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
«Ոչ ոք չի հավատում, որ Թուրքիան ցանկանում է երեք միլիոն սիրիացի փախստականներին վերադարձնել այդ շրջան: Դա հումանիտար ցուցանակ է պատրանք ստեղծելու համար: Եթե նա նույնիսկ ցանկանար դա անել, ապա դա անհեթեթություն է, չէ որ իրադարձությունների նման զարգացումը կոնֆլիկտի կբերի հողերի սափականատերերի, տեղի քաղաքներում ու գյուղերում ապրող մարդկանց, անշարժ գույքի եւ գյուղատնտեսական հանդակների սեփականատերերի եւ նորաբնակների միջեւ: Դա նշանակում է, որ այդ հակամարտությունն էթնիկական բնույթ կունենա»,- ասել է Ասադը:
Նախագահի խոսքով, թուրքերի հիմնական նպատակն այդ հողեր ահաբեկիչներին բերելն է: