ՄԱԿ-ն արձանագրել է մարտերի շարունակումը Թուրքիայի եւ Սիրիայի սահմանին
Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) արձանագրում է զինված ընդհարումների շարունակումը Սիրիայի՝ Թուրքիային սահմանակից մի շարք շրջաններում: Այդ մասին հայտարարել է հումանիտար հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարկ Լոուքոքը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Սիրիային նվիրված նիստում:
«Ես շարունակում եմ ուշադրությամբ հետեւել իրադարձությունների զարգացմանը Սիրիայի հյուսիս - արեւելքում,- ասել է նա:- Հոկտեմբերի 17-ին եւ 22-ին ձեռք բերված համաձայնություններից հետո բռնության մակարդակը նվազել է: Սակայն մարտերը շարունակվում են սահմանամերձ գոտիներում, առանձնապես Ռաս ալ Այնում եւ Թել Աբյադում»:
«Մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչությունը հաղորդումներ է ստացել, որ էսկալացիայի պահից 49 խաղաղ քաղաքացի է զոհվել ավիահարվածներից, ցամաքային հարվածներից, դիպուկահարի կրակից, ինչպես նաեւ զինված խմբավորումների գործողություններից»,- հավելել է Լոուքոքը: