27.11.2024
ԱՄՆ-ը սատարել է Իրանում բողոքի ակցիայի մասնակիցներին
prev Նախորդ նորություն

Մարդիկ բողոքելու իրավունք ունեն, բայց մենք անկարգություններ թույլ չենք տա. Ռոհանի

Իրանի իշխանությունները ճանաչում են մարդկանց բողոքի ցույցեր անելու իրավունքը ընդդեմ բենզինին գների բարձրացման մասին կառավարության վերջին որոշման, բայց դեմ են անկարգություններին: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռոհանին՝ մեկնաբանելով Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցերը:


«Այս ծրագրի իրականացումից հետո մենք տեսանք, որ որոշ մարդիկ ի նշան բողոքի դուրս եկան փողոցներ: Բնական եմ համարում, երբ կառավարությունը ծրագիր է իրականացնում, ու դրան ոչ բոլորն են համաձայն: Որոշ մարդիկ կարող են այս ծրագրին դեմ լինել, եւ նրանք իրենց կարծիքը հայտնելու իրավունք ունեն»,- ասել է Իրանի նախագահը:


«Բողոքելը մարդկանց իրավունքն է, եւ նրանք կարող են բողոքել, բայց մենք չպետք է թույլ տանք կարգի խախտումներ»,- ասել է երկրի նախագահը: Նրա խոսքով՝ անթույլատրելի է ժողովրդի բողոքելու իրավունքի չարաշահումը եւ բանկերի, ոստիկանական տեղամասերի ու հաստատությունների վրա հարձակումը: «Կառավարությունը ոչ մեկին թույլ չի տա քաոս ստեղծել, բայց բոլորը բողոքելու, խոսելու եւ քննադատելու իրավունք ունեն»,- ասել է նա:


Ռոհանին Իրանի ժողովրդին շնորհակալություն է հայտնել աչալրջության եւ «խռովարարների ու դավադիրների փոքր խմբերին միանալ մերժելու համար, որոնք կողոպտել են պետական գույքը»: