24.11.2024
Թուրքիայում սկսվել են գյուլենականների ձերբակալությունները
prev Նախորդ նորություն

Էրդողանը կոչ է արել Թուրքիայի բնակչությանը հրաժարվել դոլարից հօգուտ լիրայի

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կոչ է արել իր երկրի բնակչությանը եւ գործարար շրջանակներին հրաժարվել դոլարից եւ հաշվարկներում օգտագործել թուրքական լիրան:


«Մեր տնտեսության մեջ ամբողջ թափով շարունակվում է վերականգնման գործընթացը: Բոլոր թվերը դա են մատնանշում: Իսկ մեզ դեռեւս ասում են, որ մենք խորտակվում ենք: Դեն նետեք այդ դոլարը, եկեք վերադառնանք մեր արժույթին: Թուրքական լիրան այլեւս չի ընկնում»,-ասել է նա:


Էրդողանը հորդորել է բնակչությանը՝ այդ կերպ դրսեւորել ազգային հպարտությունն ու հոգատարությունը հայրենիքի նկատմամբ: